«Առավոտ». Իրենք միշտ ուշանում են, դա հին ռուսական սովորություն է. Արամ Սարգսյանը` Ապրիլյան պատերազմին ՌԴ-ի գործողությունների մասին


11:00 , 5 ապրիլ, 2018
««Առավոտի» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, խոսելով ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ի գործողությունների մասին, ասել է. «Դա 3 օր հետո էր, այնպես, ինչպես Սումգայիթում էր, կարող եմ հետ գնալ`այնպես, ինչպես Ղարսը գրա­վելուց էր, 15 թվին ու այսպես շարունակ: Իրենք միշտ ուշանում են, բայց իրենք միշտ կանգնում են հաղ­թողի կողքին: Մեր այս հերոս տղաները որ չլինեին, իրենք մեր կողքին չէին կանգնի: Տեսան, որ մե՛նք ենք ուժեղը, մե՛նք ենք հաղթում, չուզեցին պարտվողի կողքին կանգնել, դա հին ռուսական սովորություն է»:

Այս առնչությամբ մենք պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հա­րությունյանին հարց ուղղեցինք, թե համաձայն չէ՞ Արամ Սարգսյանի հետ: Վաղարշակ Հարությունյանի պա­տասխանը կարճ էր. «Ես չէի ուզի իրեն պատասխանել, բայց ես կհիշեցնեմ իր ասածը:
Ինքն ասել էր, որ շնորհիվ Վազգենի ու Գրաչովի ընկերական հարաբերությունների մենք տարանք հաղթանակ: Վսյո՛, իրեն դա՛ ասեք»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: