Ո՞րն է այս անգամ ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշի պատճառը


12:48 , 5 մայիս, 2013

Երեւանի ավագանու ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունը ընտրություններին կազմել է 15.08% (123121): 
2013թ. Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ ժամը 11:00-ի դրությամբ Երեւան քաղաքում ընտրություններին մասնակցել էին ընրելու իրավունք ունցող 86,601 քաղաքացի, որը կազմում է 10.50%:
2012թ. մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին Երեւանում մասնակցել էին քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 14,65 % (119220 ):
Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության ցուցանիշը գերազանցում է 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների մասնակցության ցուցանիշը: Այս ժամանակ բարձր մասնակցության ցուցանիշը մեկնաբանվեց այն հանգամանքով, որ վաղ առավոտյան մեծ ծավալով շրջիկ խբեր են աշխատել, տեղի է ունեցել կրկնակի քվեարկություն, իսկ անձնագրերում թանքի ցնդելու փաստն էլ նպաստել է այդ շրջիկ խբերի արդյունավետ «աշխատանքին»: Տեսնես այս անգամ քաղաքացիենրն են ավելի ոգեւորված, թե՞ շրջիկ խբերն են: