Երեխայի ծննդյան ողջ գործընթացը. սա ստանալու համար լուսանկարիչը ծախսել է 10 տարի


21:30 , 29 մարտ, 2018

Լուսանկարիչ Լենարթ Նիլսոնն իր կյանքից 10 տարի ծախսել է մարդու սաղմի զարգացումն առաջին օրից մինչև վերջինը լուսանկարելու համար։ Իր նկարների մեծամասնությունը Նիլսոնը կատարել է հատուկ բժշկական մանրադիտակի օգնությամբ։ Փոքրիկ տեսախցիկը և լույսը ամրացնելով սարքին՝ նա հազարավոր լուսանկարներ է կատարել։

Արդյունքում Լենարթը հեղաշրջում է կատարել. պատմության մեջ առաջին անգամ մարդիկ կարողանում են սեփական աչքերով տեսնել մարդկային կյանքի ստեղծման ողջ գործընթացը սկզբից մինչև վերջ։