Արա Բաբլոյանը Ժնեւում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ


13:30 , 28 մարտ, 2018

Artsakhpress.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքի շրջանակում, մարտի 27-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելովոր երկու ժողովուրդներին կապում են պատմամշակութայինհոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններորի վառ վկայությունը դեռեւս 1975 թ-ին Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու փաստն էԱԺ նախագահը երախտագիտություն է արտահայտել 2015թապրիլի 2-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի միաձայն ընդունման համարՆա համոզմունք է հայտնելոր Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել ցեղասպանությունների ճանաչմանդատապարտման եւ կանխարգելման գործում:

Նշելովոր Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու օրենսդիր մարմիններում գործող հանձնաժողովների աշխատանքների աշխուժացման եւ պատվիրակությունների փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում բարձր է գնահատել Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերինՀՀ խորհրդարանի ղեկավարը վերահաստատել էոր Հայաստանի իշխանությունները միջազգային տարբեր հարթակներում Կիպրական հիմնախնդրում մշտապես աջակցել եւ աջակցելու են Կիպրոսին:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը՝ հույս հայտնելովոր Կիպրոսն արագ ավարտին կհասցնի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը խոսել է նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությանժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ այն առավել ամուր դարձնող Կիպրոսի հայ համայնքի մասին:

Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է զարգացնել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման վրաԿողմերը պայմանավորվել են Կիպրոսի պատվիրակության՝ առաջիկայում կայանալիք Հայաստան այցի ընթացքում անդրադառնալ այս հարցին եւ առավել գործնական ու կոնկրետ քայլեր իրագործել: