Մահացել ենք...


23:47 , 4 մայիս, 2013

Մահացել ենք...

Մահացել ենք, նույնիսկ դա չգիտակցելով: Չենք կարոտում, չենք սպասում, չենք արտասվում:

Մահացել ենք: Կործանվել են կամուրջներ այրելիս, ճանապարհներ ենք մոռացել, օրեր, անձրևներ:

Անձրևներ ենք մոռացել:

Մենք ենք մահացել, մեր հիշողություններում: Կորցրել ենք, կորել...

Սպասել եմ, բայց չես եկել:

Կանչել ես, բայց չեմ լսել:

Ուղղակի մահացել ենք: Ուրիշ ոչինչ:

Չենք տեսնում, չենք լսում: Մոլորվել ենք:

Մոռացել ենք: Մեզ ենք մոռացել:

Ուշացել եմ: Քեզ մոտ չեմ վազում: Չեմ ուզում:

Ուշացել ես: Քեզ էլ չեմ սպասում:

Մահացել ենք: Չգիտակցելով: Անսպասելի: Միանգամից: Ուղղակի: Մահացել ենք:

Չես կարոտում:
Չեմ հիշում:
Մահացել ես:
Մահացել եմ:
Մահացել ենք: