Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքում հերթական հարձակման ժամանակ 41 քուրդ զինյալ են ոչնչացրել


14:40 , 27 մարտ, 2018

Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հետախուզական տվյալներ է հրապարակել մարտի 22-ին Իրաքի Ղանդիլ շրջանում ավիահարվածի հետևանքով զոհված զինյալների թվի վերաբերյալ։

Ավիահարվածի ժամանակ 41 զինյալ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Հարվածներ են հասցվել զինյալների օբյեկտներին, որոնք պատրատվել են հարձակվել Թուրքիայի ԶՈՒ դիրքերի վրա՝ Իրաքին սահմանակից թուրքական նահանգներում։

Նշենք, որ Անկարայի և PKK-ի միջև զինված հարձակումները վերսկսվել են 2015-ի հուլիսից։