Ներկաները նկարահանել են‚ թե ինչպես է պիթոնը խեղդում վարժեցնողին՝ կարծելով‚ թե դա շոուի մի մասն է (Video)


13:45 , 24 մարտ, 2018

Օձին վարժեցնողը կյանքի ու մահվան արանքում է հայտնվել այն բանից հետո‚ երբ պիթոնը սկսել է նրան խեղդել հենց ներկայացման ժամանակ: Կողքով անցնող մարդիկ որոշել են‚ որ դա շոուի մի մասն է‚ դրա համար ոչ մեկը չի օգնել:

Կադրերում‚ որոնք նկարահանել են ականատեսները‚ երևում է‚ թե ինչպես է տղամարդն ընկել‚ և նրա մոտ նկատվել են մահանալու նշաններ: 

Շուտով երեք տղամարդ կասկածներ են ունեցել և տուժածին ազատել պիթոնից: Տղամարդուն տեղափոխել են Ուտտար-Պրադեշեի հիվանդանոց‚ նրա վիճակի մասին դեռևս տեղեկություններ չկան: