Զապորոժիեում լքված պահեստ են գտել՝ 1,5 տոննա մարդկային մնացորդներով (Video)


11:56 , 22 մարտ, 2018

Ուկրաինայի Զապորոժիեի մարզում լքված պահեստ են գտել՝ 1.5 տոննա մարդկային մնացորդներով: Տեղի բնակիչների խոսքով՝ իրենց աղբանոցի մոտ է բերել քաղաքի արդյունաբերական գոտում տարածվող դիակների հոտը: 

ԶԼՄ-ների տվյալներով՝ հիվանդանոցներից թափոնների դուրսբերման համար պատասխանատու ընկերությունը չի կարողացել ժամանակին օգտագործել կենսանյութերը, քանի որ տարածքի վրա, որտեղ այն պահվում էր, դատական կալանք էր դրվել:

Այսպես՝ մարդկային մնացորդները մի քանի ամիս պահվել են այդ շինությունում, մինչև եղանակը տաքացավ, և դիակների հոտը տարածվեց ամբողջ տարածքում:

Տեղեկատվության հրապարակումից հետո դատարանը հանել է շինության վրա դրված կալանքն ու պարտավորեցրել ընկերությանը մոտ ապագայում հեռացնել տարածքից մարդկային մնացորդները և բժշկական թափոնները: