Ինչպե՞ս դարձնել վաննան սպիտակափայլ պարզ միջոցի շնորհիվ՝ ծախսելով քիչ բաղադրիչներ


15:54 , 21 մարտ, 2018

Առաջարկվող բաղադրատոմսը չի պահանջում մեծ գումարային ներդրումներ, հատուկ իմացություններ և ինչ-որ մեկի օգնությունը։

Վաննայի վերականգման ընթացքում առողջության համար վտանգավոր քիմիական նյութեր գրեթե չեն օգտագործվում։

Ձեզ հարկավոր է՝

կալցիումով հագեցված սոդա,
սովորական խմելու սոդա,
ցանկացած սպիտակեցնող միջոց,
սովորական քացախ։

Բացի այդ՝ վաննայի հենց բուն վերականգնումը նույնպես շատ պարզ է։

Սկզբից խառնում ենք իրար հետ խմելու և հագեցված սոդաները։
Ամեն մեկից վերցրեք 2 ճաշի գդալ։
Ստացված միջոցով մաքրվում է համեմատաբար խոնավ վաննան։
5-10 րոպեից վաննան ծածկված կլինի մաքուր շերտով։
Դրա համար խառնեք քացախը և սպիտակեցնող միջոցը՝ վերցնելով յուրաքանչյուրից 50 գրամ։
Այս զանգվածը քսվում է սոդայով ծածկված մակերեսին։ Եվ հարկավոր չէ լվանալ սոդայով շերտը։
30 րոպե անց՝ 2-րդ մաքրող միջոցը քսելուց հետո, անհրաժեշտ է մանրակրկիտ ողողել վաննան ջրի մեծ քանակությամբ։
Դուք կստանաք նորից շատ մաքուր վաննա։