Ռինգո Սթարն արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչման (Video)


10:48 , 21 մարտ, 2018
Անցյալ դարի ամենահայտնի երաժշտական ռոք խմբի՝ լիվերպուլյան «The Beatles» քառյակի թմբկահար, երգիչ և երգահան, 77-ամյա Ռինգո Սթարն արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի կոչմանը: Լոնդոնի Բուքինգեմյան պալատում պաշտոնական արարողությունն անց է կացրել և Ռինգո Սթարին Բրիտանական կայսրության շքանշանն է շնորհել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը: