Մենք մեր զինվորական համազգեստի նկատմամբ հարգանք չունենք


08:30 , 21 մարտ, 2018
Մենք մեր զինվորական համազգեստի նկատմամբ հարգանք չունենք, հա, չունենք հարգանք... Զինվորական համազգեստը հագնում են մարդիկ, ովքեր զբաղվում են շորերը կեղտոտող գործով, դե այն կեղտակորույս է... Ժողովուրդ, էդ զինվորական շորը ոչ թե բանվորական շոր է, այլ ՀԱՄԱԶԳԵՍՏ է, այն էլ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ: Այն պետք է կրել միայն ու միայն որպես համազգեստ, ոչ թե կեղտակորույս բանվորական շոր։ Ջղայնանում, չէ, ավելի շուտ կատաղում եմ, երբ տեսնում եմ «խադավիկի» հագի յուղոտ ու մրոտ զինվորական համազգեստը...