«Առավոտ». Ադրբեջանի գոյությունն ինքնին վտանգ է տարածաշրջանի համար. Արտակ Զաքարյան


11:30 , 13 մարտ, 2018
«Ադրբեջանի գոյությունն ինքնին վտանգ է տարածաշրջանի համար, այդ պատճառով մենք շարունակ ուշադրություն ենք դարձնում մեր պաշտպանական խնդիրներին: Զինված ուժերը պատրաստ են ցանկացած ժամանակ չեզոքացնելու իրական վտանգը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Ալիևի՝ «Երևանն ու Զանգեզուրը վերադարձնելու» մասին հայտարարության մեջ որքանո՞վ է առկա ռազմական գործողությունների իրական վտանգ, ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նրա բնորոշմամբ՝ Ալիևի նման հայտարարության հիմքում կարող են լինել թե՝ ներքին խնդիրներից և թե ապագայից բխող որոշակի հաշվարկներ: Փոխնախարարի խոսքով՝ ապրիլին Ալիևի՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու մեծ հավանականության փաստը չի կարող ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
«Հակամարտության կարգավորումը տարիներ շարունակ ընթանում է նույն սկզբունքների հիման վրա և նույն կերպ էլ շարունակվելու է»,- ասում է Արտակ Զաքարյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: