Չիպսեր՝ փայտիկների վրա․ իմանալով այս բաղադրատոմսի մասին՝ ես այլևս երեխայիս համար խանութից չեմ գնում չիպսեր


12:42 , 12 մարտ, 2018

Փայտիկների վրա չիպսերը շատ համեղ են ստացվում։ Դուք միայն պատկերացրեք՝ բուրավետ կարտոֆիլ, խրթխրթան, աղի, համեմունքներով։ Շատ ախորժելի է։ Այսօր ձեզ կպատմենք հրաշք բաղադրատոմսի մասին։

Բաղադրիչներ՝

Պատրաստման ընթացքը

Կարտոֆիլը լավ լվացեք և կտրեք շատ բարակ շրջանակների։  Եթե չունեք հատուկ սարք դա անելու համար, ապա ուղղակի արեք դանակով։
Կարտոֆիլները շարեք փայտիների վրա։
Տապակեք բուսական յուղով լի մեծ և խորը թավայի կամ որևէ զանգվածի մեջ (որպեսզի փայտիկները և կարտոֆիլներն ամբողջովին լինեն մեջը)։
Իջեցրեք կարտոֆիլները յուղի մեջ և որևէ խոհանոցային իրի օգնությամբ շրջեք կարտոֆիլները, որպեսզի դրանք տապակվեն բոլոր կողմերից։
Անձեռոցիկի վրա լցրեք պապրիկայի, աղի և սխտորի շերտ՝ ով ինչ սիրում է։ Այնուհետև յուրաքանչյուր շամփուր պտտեք այդ շերտերի մեջ, որպեսզի այն համեմվի։
Վերջ։ Մեր չիպսերը պատրաստ են։ Մատուցեք այն կետչուպով և մայոնեզով։

Բարի ախորժակ։