«Առավոտ». Ցան­կացած գրագետ, զարգացած, փորձառու մարդու առկայությունը իշխանական ոլորտում դրական եմ համարում. Հ. Իգիթյանը՝ Ա. Սարգսյանի մասին


10:20 , 10 մարտ, 2018
«Ամեն դեպքում, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ այս խլացած քաղաքական իրավիճակից՝ ցան­կացած գրագետ, կիրթ, զարգացած և փորձ ունեցող մարդու առկայությունը՝ հատկապես իշխանական ոլոր­տում, ես դրական եմ համարում»,- «Առավոտի» հարցին՝ արդեն ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի վարկը Հայաստանին օգուտ կբերի՞, պատասխանեց նախկին պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Հով­հաննես Իգիթյանը:
 
Մեր զրուցակիցն ասում է՝ շատ կցանկանար, որ ՀՀԿ խմբակցության վեց տասնյակ մար­դիկ էլ լինեին բարձր մակարդակի: Այնինչ ՀՀԿ խմբակցությունում միայն 3-4-ն են, որ կարողանում են ինչ-որ բանից խոսել: Ելնելով այս իրողությունից՝ Հովհաննես Իգիթյանը կրկնում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արտահայտությունը. «Այս իրավիճակում ՀՀԿ-ն ավելի լավ թեկնածու չէր կարող ունե­նալ»: Նա կարծում է, որ իրավիճակն անհամեմատելի կլիներ, եթե 3-րդ, 4-րդ դասարան ավարտած որևէ մականունավոր ՀՀԿ-ական առաջադրվեր նախագահի պաշտոնում», – նշեց փորձագետը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: