Տղամարդը որոշել է ազատվել դեմքի վրայի դաջվածքից, որը շատ զվարճալի տեսք ունի


04:30 , 10 մարտ, 2018

 Այս տղամարդը երկու տարի առաջ ուրախ երեկույթից հետո դեմքի վրա ակնոցի տեսքով դաջվածք արեց: Նա չափազանց խմած է եղել, երբ համաձայնել է նման դաջվածք ունենալ: 

Այդ պահին դա ուղղակի կատակ է եղել, բայց մի քանի տարի անց տղամարդը որոշել է ազատվել դեմքի վրա դաջվածքի զվարճալի պատկերից: Նրան անընդհատ ծաղրում էին, և նա որոշեց լազերային միջոցներով հեռացնել ակնոցը:

Բայց առաջին վիրահատությունը միանգամից չջնջեց նրա երբեմնի հիմար արարքի հետևանքը, սակայն տղամարդը համոզված է, որ իրենց կհաջողվի լիովին ազատվել դաջվածքից: