Ո՞ւմ ձեռքի գործն է սա. բնակիչները սարսափի մեջ էին, երբ գտան մարմնի այս կտորները


03:00 , 10 մարտ, 2018

Խաբարովսկի բնակիչները մի քանի օր առաջ ցնցված էին իրենց հայտնաբերածից: Նրանք գտել էին մարդու դաստակներ: Նրանց սարսափն ավելի մեծ դարձավ, երբ գտած վայրից ոչ շատ հեռու հայտնաբերեցին պարկ, որում 26 այդպիսի դաստակներ էին: Հետաքննության արդյունքում պարզվեց, որ դաստակներն ուսումնասիրության նմուշ են, որոնք անհասկանալի կերպով անհետացել են դիահերձարանից:

Պարզվում է, որ անհայտ մարդկանց դիակներից դաստակները կտրում են և պահում հատուկ նյութի մեջ՝ հետագայում մատնահետքի անհրաժեշտության համար: Ժամանակի ընթացքում այդ նմուշներն այրվում են: Իսկ թե այս տարբերակներն ինչպես են հայտնվել դիահերձարանից դուրս, փորձում է պարզել հետաքննությունը: