Ո՞նց կարելի է հույսեր կապել քցոցիով ու օրինախախտությամբ զբաղվող քաղաքական համակարգի հետ


18:54 , 2 մայիս, 2013

Ինձ մի հատ հարց ա հուզում. 

Հայաստանի գոնե մի կուսակցություն, երբ միտինգի ժամանակ, ասենք, քոքում է ինչ–որ երգչի երգ, նրանից թույլտվություն ստանու՞մ է, վճարու՞մ է։ Օրինակ` Արա Գևորգյանը մի կոպեկ փող ստացե՞լ է նրա համար, որ 15 տարի է՝ բոլոր քաղաքական ուժերը իր «Արցախով» բռնաբարեցին-թողեցին ազգի ականջները, ինչպե՞ս է նրան հատուցվել այն, որ իր էդ երգի նոտաները լսելուց մարդիկ արդեն սրտխառնոց են զգում։ Իսկ եթե քաղաքական ուժերը չեն ստանում թույլտվություն ու չեն մուծում երգերը միացնելու համար, ո՞նց է կարելի հույս կապել մի քաղաքական համակարգի հետ, որի կուսակցությունները նույնիսկ դա են անում քցոցիով ու օրենք խախտելով։