«Առավոտ». Արմեն Սարգսյանի նստավայրը կարգի են բերում


10:30 , 8 մարտ, 2018

«Կառավարության ընդունելությունների տունը կարգի են բերում, մաքրում, «դզում-փչում են»: Այստեղ, այս օրերին կարծես թե մասնակի վերանորոգման ու հարդարման աշխատանքներ են ընթանում:

ՀՀ 4-րդ նախագահի՝ Արմեն Սարգսյանի այստեղ հանգրվանելուն են պատրաստվում: Մուտքի մոտ շինարարական բուռն աշխատանքներ են ընթանում: Պետք է հասցնեն աշխատանքներն ավարտել մինչև ապրիլի 9-ը: Արմեն Սարգսյանի՝ ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո Մաշտոցի 47 հասցեում գտնվող Կառավարությունների տունը նախագահի նստավայրն է դառնալու: Նախագահին Ձորափի 74, 4-րդ մասնաշենքում նաև տրամադրվելու է ծառայողական առանձնատուն, Աևանի թերակղզում էլ՝ ամառանոց»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: