Araratnews.am-ը գրում է.
Կառավարությունն այսօր կորոշի Ավստրալական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության, Կորեայի Հանրապետության քաղաքացիների համար 2018 թվականի մարտի 19-ից սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը գործադիր մարմնին կներկայացնի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: