Plus-size մոդելները ձգտում են Քարդաշյանների հաջողությունն ունենալ. համացանցում պատերազմ է սկսվել


03:30 , 6 մարտ, 2018

Դենիս Մերսեդեսը բոդիպոզիտիվի ակտիվ պայքարողներից է: Նա անընդհատ կազմակերպում է տարատեսակ ֆոտոնախագծեր, որոնց միջոցով փորձում է ամեն կերպ ապացուցել աշխարհին, որ տգեղ մարմիններ չեն լինում։

Վերջերս հայտնի Calvin Klein ապրանքանիշը ցուցադրեց լուսանկարներ, որտեղ ընկերությունը ներկայացնում էին Քարդաշյան քույրերը: Բայց քանի որ Calvin Klein-ը չունի մեծ չափերի արտադրություն, իսկ Արևմուտքում գիրությունն ակտիվանում է աննկարագրելիորեն, անգամ ագրեսիվ կերպով պայքար է սկսվել նիհարության դեմ, դրա հետևանքով համացանցում իսկական պատերազմ սկսվեց: Դենիս Մերսեդեսն իր ընկերուհիների հետ որոշեց Calvin Klein-ի ներքնազգեստ հագնել և ցույց տալ, որ մեծ չափեր ունեցող կանանց վրա դա ևս կարող է գեղեցիկ ու սեքսուալ լինել: Այդպես է, թե ոչ՝ դատեք ինքներդ: