Գերժամանակակից այս հյուղակը յուրաքանչյուր ինտրովերտի երազանք է


04:00 , 5 մարտ, 2018

Այս փոքրիկ հյուղակը տեղակայված է ալպյան անտառներում: Sarreyer կոչվող հյուղակը զբոսաշրջիկներին այնքան էլ չի գրավի հիմնականում իր արտաքին տեսքի պատճառով:

Այն հին ու փտած տան տպավորություն է թողնում, բայց իրականում լիովին ժամանակակից անկյուն է: Այն ունի անհրաժեշտ բոլոր պայմանները: Իր հնագույն արտաքինին հակասելով՝ տնակն ունի ժամանակակից ու գեղեցիկ ինտերիեր:

Հյուղակը գրեթե ամբողջովին ստեղծված է կաղնու փայտից, ինչի շնորհիվ անգամ ձմռանը ներսում բավականին տաք է:

Գարնանն ու ամռանն այստեղ առավելությունը հյուղակի մեծաքանակ պատուհաններն են, որոնք թե զով են օագում տունը, թե գեղեցիկ տեսարաններով հիանալու հնարավորություն են տալիս:

Ճարտարապետական ճկուն մոտեցումը թույլատրել է, որ տնակն ունենա մեծ տարածք և անհրաժեշտ բոլոր սենյակները՝ խոհանոց, հյուրասրահ, ճաշասենյակ: Իսկ ահա ննջասենյակի կառուցվածքն ամենագայթակղիչն է: