Մեվսես Հակոբյանի Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը պաշտպանական ոլորտում


13:45 , 3 մարտ, 2018

Artsakhpress.am-ը գրում է.

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն, այսօր՝ մարտի 3-ին, ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Կողմերն ընդգծել են հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ` պաշտպանական բնագավառում: