Այս մռայլ քաղաք մարդիկ գալիս են միայն մահանալու նպատակով


06:00 , 3 մարտ, 2018

Հնդկաստանում գտնվում է մռայլ, մառախլապատ, սարսափելի հոտով քաղաքը՝ Վարանասին, ուր միայն ծերեր են, որոնք մահացու հիվանդ են, և երկրի տարբեր հատվածներից մարդիկ գալիս են այս վայր՝ մահանալու:

Նրանք երկու շաբաթ անվճար ապրում են հատուկ հյուրանոցներում: Իհարկե, եթե այդ ընթացքում նրանք չեն հասցնում մահանալ, ապա ստիպված են լինում վճարել: Քաղաքում ամբողջ օրը դիակներ են այրում, օրվա ընթացքում՝ մոտ 300 անգամ:

Սկզբում մարմինները լվանում են Գանգեսի մեջ, ապա՝ այրում: Երեք ժամ անց մարմնի մի մասը վերցնում են կրակի միջից և նետում գետի մեջ: Իսկ ահա երեխաների ու հղի կանանց մարմինները չեն այրում, միանգամից նետում են գետը:

Չնայած որ սուրբ գետում կարելի է վարակվել յուրաքանչյուր զզվելի հիվանդությամբ, հնդիկները խմում են Գանգեսի ջուրը և լողանում դրանում: