Ապագա բժիշկները դասի ժամանակ գարեջուր էին խմում և զարմացան, թե ինչպես իրենց հեռացրին համալսարանից


07:00 , 1 մարտ, 2018

Աստրախանի պետական բշկական համալսարանի ուսանողները դասի ժամանակ անամոթաբար գարեջուր էին խմում: Տեսանյութը հայտնվեց համացանցում, և նրանց հեռացրին համալսարանից:

Ուսանողներից մեկի մայրը պնդում է, որ որդին գարեջուրը խմել է լսարանում, քանի որ դրսում ցուրտ է եղել: Նրանք երևի չեն հասցրել հասկանալ, թե ինչ են արել և հայտնվել են համալսարանից դուրս, բայց ահա նրանց պաշտպանները բավականին շատ էին: