Այս հարսանիքն այնքան աղմկահարույց էր, որ անգամ ֆիլմ նկարահանեցին. ահա թե որն էր սկանդալի պատճառը


01:30 , 28 փետրվար, 2018

Առաջին հայացքից սա հասարակ հարսանիք էր թվում, և Սան Խորխե եկեղեցու քահանան ոչ մի արտասովոր բան չնկատեց: Բայց հետո պարզվեց, որ փեսան իրականում աղջիկ էր: Այն տեղի է ունեցել 1901 թվականին: Էլիզայի և Մարսելայի միությունը մնում է իսպանական եկեղեցու միակ հայտնի միասեռ ամուսնությունը: Բայց նրանց պսակը երկարատև չեղավ: Էլիա Սանչեսն ու Մարսելա Գրասիա Իբեասն առաջին անգամ հանդիպեցին ուսման տարիներին և սիրեցին իրար: Ընտանիքն անհանգստանում էր Մարսելայի հարաբերությունների համար և ուղարկեց նրան Մադրիդ, բայց աղջիկները հայտնվեցին ընդամենը մի քանի կիլոմետր բաժանող տարածության վրա և ամեն օր դասերից հետո հանդիպում էին:

Նրանք որոշեցին խորամանկել և ձևացրին, թե վիճել են: Նրանց մասին գիրք գրողը նշում է, որ Մարդելան հայտարարեց՝ իբր հղի է անհայտ տղամարդուց և պատրաստվում է ամուսնանալ Էլիզայի եղբոր հետ: Այսպես պատմության մեջ հայտնվեց Մարիոն, որ իբր ապրել էր Լոնդոնում և աթեիստների ընտանիքից էր: Էլիզան կարճ սանրվածքով և Մարիոյի անվան տակ եկավ եկեղեցի, որ ամուսնանա Մարդելայի հետ: Գրողը նշում է, որ ամուսնությունը գրանցվեց և մինչ հիմա համարվում է իրական: Բայց ի դժբախտություն նրանց՝ զույգի լուսանկարը հայտնվեց թերթում և վերնագրվեց որպես հարսանիք՝ առանց փեսայի:

Հասարակության քննադատություններից նրանք փախան Պորտուգալիա, ուր Մարդելան աղջիկ ունեցավ: Երկար փախուստներից հետո Էլիզան փորձեց ամուսնանալ հարուստ տարեցի հետ, ով հետո հասկացավ խաբկանքը:

Ըստ գրողի՝ հետո նրանց հետքը կորչում է, և միայն թերթերից մեկում նշվում է, որ Էլիզան ինքնասպան է եղել: Նրանց պատմությունը հիմք հանդիսացավ «Գրախանութ» ֆիլմի սցենարի համար: