Ջորջ Հարիսոնի 75-ամյա հոբելյանը


20:00 , 27 փետրվար, 2018
Փետրվարի 25-ին ռոք երաժշտության երկրպագուները ողջ աշխարհում նշեցին իրենց կուռքերից մեկի՝ բրիտանական հանրահայտ ռոք երաժիշտ, 1960-ականներին լիվերպուլյան աշխարհահռչակ «The Beatles» խմբի կիթառահար և երգիչ-երգահան Ջորջ Հարիսոնի (1943-2001) 75-ամյակը: Ինչպես տեղեկանում ենք համացանցի լրատվությունից՝ տարբեր երկրներում կայացել են Ջորջ Հարիսոնի հիշատակին նվիրված ռոք համերգներ և տարբեր այլ միջոցառումներ, որին մասնակից են եղել նաև «The Beatles» խմբի երկու լեգենդար անդամները՝ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը: 
Կից տեսանյութը՝ այստեղ։