Դեղահաբ, որը լիովին ունենում է նույն ազդեցությունը, ինչ սպորտը


04:30 , 27 փետրվար, 2018

Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են այնպիսի դեղահաբ, որը կարող է փոխարինել սպորտին: Դրանք կարող են տալ նույն արդյունքները, ինչ մարզումներից, եթե մարդն անկարողունակ է սպորտով զբաղվելու: Դեղահաբն ունի SR9009 հավելումը, որն ակտիվացնում է REV-ERB սպիտակուցը: Վերջինս պատասխանատու է կենսաբանական պրոցեսների գործընթացի համար:

Փորձի ժամանակ դեղամիջոցի ներարկման արդյունքում մկները, որ տառապում էին ավելորդ քաշով, նիհարել են, և արյան մեջ իջել է խոլեստերինի քանակը:

Մասնագետները կարծում են, որ այն իրոք կարող է փոխարինել սպորտին: Հնարավոր է հետագայում սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար սա լավագույն տարբերակներից լինի: