Չի կարելի երաժշտությունը քննարկելիս անցնել երգիչների անձերին, վիրավորել մարդկանց


01:00 , 27 փետրվար, 2018
Կարդացի ֆեյսբուքյան քննադատությունների այսօրվա չափաբաժինը: Կարելի է համաձայնվել կարծիքների հետ, որ Սևակի երգը Եվրատեսիլի համար լավագույնը չէ, որ հիշվող չէ, և վերջապես ամբողջությամբ հայերեն երգով եվրոպացի ունկնդիրներին չես տպավորի: Բայց Սևակին որպես «դրսից եկած» ներկայացնողները լավ կլիներ՝ հիշեին, թե ինչ ուրախ ու ոգևորված էին, որ նույն դրսում ապրող Խանաղյանը հաղթեց ուկրաինական «X ֆակտոր» նախագծում, ու այդ ժամանակ նրա՝ Հայաստանում չապրելու փաստը ոչ մեկին չխանգարեց նրանով հպարտանալ: 
Գոյություն ունի երաժշտական ճաշակ հասկացությունը․ մեկին մի բան է դուր գալիս, մյուսին` այլ: Չի կարելի երաժշտությունը քննարկելիս անցնել երգիչների անձերին, ընտանիքներին ու վիրավորել մարդկանց: 
Հ.Գ. Ես Սևակի ֆան չեմ։