Ես մղկտում եմ ամեն զոհված զինվորի համար. Շիրակի թեմի առաջնորդ (Video)


20:10 , 25 փետրվար, 2018
Ախուրյանում զոհված զինվորի դին եկեղեցում դնելու հետ կապված նախօրեին միջադեպ էր գրանցվել: Տարածվել էր կարծիք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը արգելել է զինվորի դին եկեղեցում դնել, քանի որ նա մկրտված չէ: Սակայն դա սին հայտարարություն էր, ինչի հետ կապված վերջինս պարզաբանում է տվել: