Պատկերացնու՞մ եք անվճար ավտոբուսներ ու երթուղայիններ. Գերմանիայում շուտով դա իրական է դառնալու


06:30 , 23 փետրվար, 2018

Գերմանիան զարմացրել է բոլորին անսպասելի որոշմամբ՝ հասարակական տրանսպորտն անվճար դարձնել, որպեսզի ճանապարհներին կրճատվի մեքենաների թվաքանակը և այդ կերպ նվազի վնասակար նյութերի արտադրությունը:

Այս որոշման փորձարկումը կանցկացվի 5 քաղաքներում: Գերմանիային սպառնում է դատական հայց՝ օդի մեջ մեքենաների հետևանքով վնասակար գազերի չարաշահման համար:

Անվճար երթևեկության քննադատները համարում են, որ այս տարբերակը մեծ ծախսեր կպահանջի և հետագայում դժվար թե գործի: Գերմանիայում տարեկան եկամուտը հասարակական տրանսպորտից կազմում է 13 միլիարդ եվրո, իսկ այս դեպքում ավելի շատ կպահանջվի նոր անձնակազմի և մեքենաների համար: