Հայտնիների՝ վնասվածքներով ու կապտուկներով լուսանկարները խառնաշփոթ են առաջացրել. ահա դրանց պատմությունը


05:00 , 23 փետրվար, 2018

#Stopviolenceagainstwomen (կանգնեցրեք կանանց հանդեպ բռնությունը) հեշթեգ է, որի միջոցով ակտիվիստ Ալեքսանդր Պալոմբոն ցանկանում է համախմբել հազարավոր կանանց, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել և վախենում են բարձրաձայնել այդ մասին:

Այդ նպատակով նա ֆոտոշոփի միջոցով հայտնի գեղեցկուհիների դեմքին կապտուկներ է նկարել:

Նա այդ կերպ ցանկացել է ցույց տալ, որ բռնության կարող է ենթարկվել յուրաքանչյուր կին, և հայտնիները բացառություն չեն: Նա կոչ է անում կանանց խախտել լռությունը և պատմել իրենց պատմությունը: