7-ամյա տղայի խնամքին թողեցին 1 տարեկան եղբորը. ապշահար կլինեք, երբ իմանաք՝ ինչով դա վերջացավ


09:00 , 22 փետրվար, 2018

Երբ ընտանիքում հայտնվում է ևս մեկ երեխա, ավագ զավակն ինքնաբերաբար սկսում է ավելի արագ հասունանալ: Նրա մոտ զարգանում է փոքրի հանդեպ պատասխանատվությունը։

Ֆիլիպինները բավականին աղքատ պետություն է, այդ պատճառով ծնողները հաճախ երեխաներին կերակրելու համար աշխատում են միանգամից մի քանի տեղում: Նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, փոքրին թողնում են ավագ երեխայի խնամքին:

Այս պատմությունը հայտնի դարձավ ֆիլիպինյան ուսուցչու հրապարակման միջոցով: Դասին եկել էր 7-ամյա տղան, բայց ոչ մենակ: Իր հետ նա բերել էր 1 տարեկան եղբորը: Նա բացատրել էր, որ եղբորը չէր կարող որևէ մեկի մոտ թողնել: Նրա ծնողներն ու տատիկն անընդհատ աշխատում են, իսկ մնալ տանն ու բաց թողնել դասերը նա չի ցանկանում:

Ապշահար եղած ուսուցչուհին իհարկե թույլատրեց, որ եղբայրը մնա դասին: Այդպես տղան ամբողջ դասն անցկացրեց ձախ ձեռքով եղբորը գրկած և աջով տետրում գրելով: ՀԻմա արդեն դպրոցում ոչ ոք չի զարմանում, երբ նրան եղբոր հետ են տեսնում:

Անհնար է չհիանալ տղայի մտածելակերպով, ով կարողացավ համատեղել եղբոր խնամքն ու բաց չթողնել դասերը: Բոլոր երեխաները չէ, որ այդ տարիքում այդքան լուրջ կմոտենային հարցին: