«Առավոտ». Հենց իշխանությունները բարդություն են ունենում, սահմանափակումներն առաջին հերթին լրատվամիջոցների ու լրագրողների դեմ են ուղղում. Աշոտ Մելիքյան


11:00 , 20 փետրվար, 2018
«Եթե հիմա լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը քաղաքապետարան բարդանա, նրանց աշխա­տանքային պայմանները արգելվեն, եթե լրացուցիչ սահմանափակումներ նախատեսվեն, դա լրատվամիջոցների գործունեության անհիմն միջամտություն կհամարվի»,- Aravot.am-ին ասաց «Խոսքի ազատության պաշտպանության» նախագահ Աշոտ Մելիքյանը:
 
Նա նկատեց, որ տեղական ինքնակառավարման մարմին­ներում լրագրողների հավաստագրման կարգ նախատեսված չէ, քանի որ այդ մարմինները պարտավոր են բաց աշխատել, բայց. «Հենց իշխանությունները բարդություն են ունենում, սահմանափակումներն առաջին հերթին լրատվամիջոցների ու լրագրողների դեմ են ուղղում»: Պարոն Մելիքյանի խոսքով՝ կառավարության նիստերը ապագայում դռնփակ անցկացնելու նախաձեռնությունը վատ օրինակ է մնացած պետական մարմինների համար, տվյալ դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: