Քնից հետո գզգզված մազեր, աչքերի տակ ծանր պարկեր ու այտերի վրա բարձից մնացած հետքեր, այդուհանդերձ դուք չեք վախենում, որ նա կդադարի ձեզ սիրել, իդեալական կերպարին չհամապատասխանելու համար: Որովհետև չկա ոչ մի իդեալական կերպար, որը կկարողանար հարյուր տոկոս համապատասխանել իդեալին 24 ժամ շարունակ:
Որովհետև չկա ոչ մի իդեալական կերպար, որը կկարողանար հարյուր տոկոս համապատասխանել իդեալին 24 ժամ շարունակ:
Սիրելիի համար համեղ ուտեստ պատրաստելը նրա համար հանգիստ կազմակերպելն սիրո ավելի մեծ ապացույց են քան 50 վարդերի ծաղկեփունջը: Իհարկե, ծաղկեփնջով կարելի է պարծենալ Instagram–ում, բայց լայքերը երջանկության հետ որևէ կապ չունեն:
Որտեղ անցկացնել արձակուրդները, ինչ ընտանի կենդանի ընտրել` շուն, թե կատու, ինչ անուն որոշել երեխայի համար, եթե նույնիսկ մոտ ապագայում չեք պատրաստվում երեխա ունենալ: Այս բոլոր ծրագրերը վկայում են, որ դուք դարձել եք միմյանց կյանքի անբաժան մասը:
Որևէ անհամաձայնության դեպքում Դուք համարձակություն եք ունենում խոսել դրա մասին ու միասին այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհներ եք փնտրում:
«Նա նոր աշխատանք կգտնի ու սիրավեպ կսկսի ինչ-որ օրիորդի հետ»: «Նա կգնա մարզասրահ ու այնտեղ ինչ-որ մարզված երիտասարդի հետ կկապվի»: Այսպես խոսում է ոչ թե սերը, այլ վիրավորված ինքնասիրությունը: Զուգընկերը մարդ է, որն ունի իր ցանկություններն ու ձգտումները: Եվ նա փոխվելու է, դա անխուսափելի է: Լավագույնը, որ կարող եք անել, դա նրան աջակցելն է:
Լավագույնը, որ կարող եք անել, դա նրան աջակցելն է:
Փոխզիջումները հասուն մտածելակերպի ու դիմացինի կարծիքը լսելու ունակության վկայությունն են: Պետք չէ միշտ գնալ մինչև վերջ ու պաշտպանել սեփական տեսակետը: Գրեթե ամեն խնդիր լուծելի է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ