Մեծ Բրիտանիայի բնակիչները KFC-ի աշխատանքի խափանումը համարում են աշխարհի վերջ


15:00 , 18 փետրվար, 2018

Մեծ Բրիտանիայի 7 կոմսություններում հավերի պակասի պատճառով փակվել են KFC արագ սննդի ցանցի ռեստորանների մասնաճյուղերը: Այս մասին հայտնում է Independent-ը:

Ռեստորանների դռներին հաճախորդների համար փակցված են հայտարարություններ, որոնք ծանուցում են «ոչ մեծ տհաճությունների մասին՝ հավերի մատակարարման հետ կապված»: Նորությունը շատ արագ տարածվել է մտահոգված բրիտանացիների շրջանում: Մասնավորապես, որոշ համացանցային օգտատերեր KFC-ի աշխատանքի խափանման հետ կապված խնդիրը համարել են աշխարհի վերջ:

Ռեստորանի մենեջերների խոսքով՝ թարմ հավ մատակարարել ցանցի 900 հաստատություններին՝ շատ դժվար է: KFC-ում աշխատաժամերի կրճատումը և առանձին մասնաճյուղերի փակումը ղեկավարությունը բացատրում է նրանով, որ չեն ցանկանում իրենց մթերքի որակը գցել: Թե երբ կլուծվի խնդիրը՝ առայժմ հայտնի չէ: