Խենթ արկածներ աստիճանների վրա՝ Range Rover-ից


07:30 , 16 փետրվար, 2018

Չինաստանում գոյություն ունի «Երկնային դռներ» տեսարժան վայրը, որ գտնվում է Տյանմեն լեռան վրա, ուր տանում են 999 աստիճաններ՝ 45 աստիճանի տակ:

Վայրը բավականին հայտնի է և գեղեցիկ: Այնտեղ է գտնվում նաև աշխարհում ամենաբարձր ու երկար ճոպանուղին:

Եվ այդ հանրահայտ աստիճաններով թույլ են տվել անցնել ավտոմեքենայով՝ Range Rover Sport-ով: Մեքենան նոր է և բավականին թանկարժեք: Եվ դրա գովազդի համար որոշում կայացվեց երթևեկել հանրահայտ աստիճաններով:

Դժվար է ասել, թե որքան գումար պահանջվեց Jaguar Land Rover-ից, բայց, ինչպես տեսնում եք, թույլտվություն նրանք ստացել են: