Մոռացե՛ք հարստանալու մասին երազանքները, քանի որ լիաթոք երջանկություն երաշխավորում են միայն այս երկու բաները


09:00 , 13 փետրվար, 2018

Ասում են, որ փողը երջանկություն չի բերում: Իսկ ի՞նչն է բերում։ Գիտնականներն ուսումնասիրել են մարդկանց և հանգել եզրակացության, թե ինչն է առաջացնում երջանկության ու լիարժեքության մշտական զգացում:

Մարդու ներքին դրական զգացողության ու կյանքի վրա ամենաուժեղ ազդեցությունն ունենում են առողջ քունը և սեքսը:

Oxford Economics-ի մասնագետներն ապացուցել են, որ ֆինանսական եկամտի բարձրացումը չի անդրադառնում երջանկության վրա այնքան, որքան ննջարանում անցկացրած ժամանակը:

Ազգային ուսումնասիրության կենտրոնում անցկացված հարցման արդյունքը ցույց տվեց, որ, ըստ երջանկության ցուցանիշի, 15 միավորով ավելի բարձր են այն մարդիկ, ովքեր նորմալ հանգստանում են: Ցածր ցուցանիշներ ունեն այն մարդիկ, ովքեր ունեն քնի պակաս և դժգոհ են իրենց սեռական կյանքից:

Գիտնականները մասնակիցների տվյալներին անդրադառնալու են ամեն 6 ամիսը մեկ:

Իսկ 3-րդ հորիզոնականում հիմնականում այն ընտանիքներն էին, որոնք նորաստեղծ էին և արդեն ունեին երեխա: Երջանկության վրա անդրադառնում է նաև ընտանիքի համալրումը:

Ընդհանուր առմամբ ներկայացվում է, որ առաջնային քնի և սեքսի կարգավորման գործընթացից հետո երջանկության ցուցանիշներ կարող են ավելացնել նաև մարդկանց հետ շփումը, առավոտյան զբոսանքները, ճիշտ սննդի օգտագործումը, սեփական բնակարան գնելը: