Այն, ինչ գտնվեց ըմպելիքի շշի ներսում, ոչ միայն զզվելի է, այլև կարող է վտանգավոր լինել այս տղայի առողջության համար


02:30 , 10 փետրվար, 2018

Ամերիկյան Գրեյվս ընտանիքը Dr. Pepper գազավորված ըմպելիքի մեջ առնետ գտավ: Ըմպելիքը խմում էր նրանց 3-ամյա որդին: Ընտանիքը վախենում է երեխայի առողջության համար և ցանկանում սեփական հետաքննությունն անցկացնել ըմպելիքի և պարունակության վերաբերյալ:

Ընկերության ներկայացուցիչներն ընդհանրապես չեն պատկերացնում, թե առնետն ինչպես է հայտնվել շշի մեջ:

Ջոն Գրեյվսը գազավորված ըմպելիքը գնել է խանութից: Նրա որդին խմել է դրանից երեկոյան մեքենայի մեջ: Քանի որ շիշը մեծ էր, Ջոնը փակել է կափարիչը և տուն բերել շիշը: Իսկ ահա արդեն առավոտյան շիշը բացելիս նկատել են, որ դրա մեջ ինչ-որ բան է լողում: Պարզվել է, որ դա բավականին մեծ առնետ է՝ երկար պոչով:

Ընկերությունը ժխտում է, որ առնետը շշի մեջ հայտնվել է արտադրամասում, իսկ խանութի տերը վստահեցնում է, որ շշերը ստանում են լիովին հերմետիկ փակված վիճակում, և առնետը միայն արտադրամասից կարող էր հայտնված լինել: