Թռիչք նորածինների վրայով, այրվող մարդը և այլ նմանատիպ երևույթները նրանց համար նորմալ են. շատ կզարմանաք՝ իմանալով՝ ինչու է այդպես


07:00 , 9 փետրվար, 2018

Կապիկների ճաշարան, Թայլանդ

Այդ օրը կապիկներին ներկայացվում է 4000 կգ ուտելիք: Դա արվում է, քանի որ համարվում է, որ նրանք հաջողություն են բերում:

Էլ Կոլաչո կամ թռիչք նորածինների վրայով, Իսպանիա

Տարօրինակ փառատոնն անց է կացվում իսպանական Կաստիլո դե Մուրսիա քաղաքում: Այդ ժամանակ տղամարդիկ հագնում են սարսափելի վառ գույներով տարօրինակ հագուստներ և սկսում թռիչք կատարել նորածինների վրայով: Ըստ տեղի հավատի՝ այդ սովորությունը երեխաներին պաշտպանում է աչքից և անեծքից:

Հոլի, Հնդկաստան

Հնդկաստանի մարդիկ իրար վրա լցնում են բազմագույն փոշիներ՝ բարու հաղթանակի և չարի պարտության պատվին: Այն բավականին դրական տոն է, որը սիրում են բոլոր զբոսաշրջիկները:

Այրվող մարդը (Burning Man), ԱՄՆ

8-օրյա երևույթը տեղի է ունենում Նևադա նահանգի Բլեք-Ռոք անապատում: Այս տոնին նախընտրությունը տրվում է արվեստին, քանի որ հենց դրա միջոցով է արտահայտվում ազատությունը: Իսկ տոնի վերջում այրում են մարդու փայտե կերպարանքը:

Լռության օր, Բալի

Բալի կղզին Նոր տարին դիմավորում է հանգստի և լռության մեջ: Հրավառությունը, տոնակատարությունը արգելված են: 24 ժամվա ընթացքում անջատվում է էլեկտրականությունը և կանգ առնում փողոցային երթևեկությունը, որպեսզի տրվեն մեդիտացիային:

Նարինջների մարտ, Իտալիա

Այս հետաքրքիր տոնակատարությունը տեղի է ունենում Իվրեա քաղաքում: Մարդիկ բաժանվում են երկու խմբի և սկսում իրար հարվածել նարինջներով: Կազմակերպիչները պնդում են, որ պետք է պաշտպանիչ գլխարկներ կրել, քանի որ նարինջները ամուր մրգեր են և կարող են վնասել:

Լա Տոմատինա, Իսպանիա

Իսպանական Բունյոլ քաղաքը հայտնի է իր այս տարօրինակ և զվարճալի տոնով, ու մարդիկ իրար դեմ մարտի են դուրս գալիս ուտելիքներով: Հատուկ կանոններ չկան, բայց յուրաքանչյուրը պետք է իմանա չափը և չվնասի հակառակորդին: Զենքի հիմնական տեսակը լինում է լոլիկը: