05:00 , 8 փետրվար, 2018Հանգստացնող կամ ցավազրկող դեղահաբեր ընդունելու փոխարեն, եթե ձեզ լավ չեք զգում, մերսեք այս 5 կետերը, և վատ ինքնազգացողությունը կվերանա: Սա հին չինական տեխնիկա է։
Միացրեք բթամատն ու ցուցամատը, գտեք դաստակի մկանի բարձրագույն կետը և շրջանաձև շարժումներով մերսեք 5 վայրկյան:

Գտեք ոտքի բթամատի և մնացած մատների միջև կետը, մի քիչ կռացեք և մերսեք: Սա կհանի մեջքի ցավը, տագնապի զգացումը, անքնությունը:

Այս կետի ակտիվացումն ամրացնում է առողջությունը և երկարեցնում կյանքը: Այն օգնում է նաև աղեստամոքսային համակարգի խնդիրների դեպքում:

Բթամատով և միջնամատով սեղմեք ուսի մկանը և մերսեք այն շրջանաձև շարժումներով: Սա կհանի սթրեսը, լարվածությունը, վզի և դեմքի ցավերը:
