Ի՞նչն է ոգեշնչում Սիրուշոյին, և ո՞րն է նրա ամենասիրելի վայրը Երևանում (Photo)


12:45 , 7 փետրվար, 2018

Սիրուշոն հայտնել է, թե ինչն է ոգեշնչում իրեն ստեղծագործել: 31-ամյա երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել՝ արված Երեւանում, և գրել հետևյալը.

«Երևանն ինձ միշտ ոգեշնչում է... Ո՞րն է քաղաքի Ձեր ամենասիրելի հատվածը։ Իմը երևի Կասկադի և Օպերայի միջև ընկած հատվածը, որտեղ նաև ապրել եմ երկար ժամանակ...»,- երկրպագուներին է դիմել երգչուհին: