Ծնողներն ամեն տարի պարտադիր ծխախոտ են գնում, և երեխաները ծխում են. ահա սա է հանդիսանում նման քայլի պատճառ


04:30 , 7 փետրվար, 2018

Վալե դե-Սալգեյրուում կա ոչ այնքան սովորական տոն, որի ժամանակ 5 տարեկանից բարձր երեխաներին ծխախոտ են տալիս: Եվ թեկուզ երեխաներն իրական չեն ծխում, այլ միայն ծուխ են բաց թողնում, ամեն տարի «Արքայի տոն»-ը մեծ քննադատությունների ու տարաձայնությունների առիթ է դառնում: Բայց այդ ամենին հակառակ՝ ծնողներն, իբր ըստ դարեր տևող ավանդույթի, գնում են ծխախոտ իրենց երեխաների համար: