Արդեն գոյություն ունի հեռախոս, որի մարտկոցն աշխատում է Coca-cola-ի հիման վրա


07:30 , 6 փետրվար, 2018

Daizi Zheng-ը Nokia-ի համար մշակել է հեռախոս, որն աշխատում է Կոկա-կոլայի հիման վրա: Որքան էլ դա տարօրինակ է հնչում, լիցքի հիմք են ծառայում Կոլայի շաքարում առկա ածխաջրերը:

Հեռախոսը կարող է աշխատել նաև յուրաքանչյուր հեղուկի միջոցով, որը շաքար է պարունակում: Բիո մարտկոցը, որի միջոցով աշխատում է հեռախոսը, հանդիսանում է էներգիայի էկոլոգիապես մաքուր տարբերակ: Հեռախոսի մարտկոցը լիցքավորելու համար անհրաժեշտ է միայն քաղցր ջուր, և մինչ ձեր հեռախոսն էներգիա կհավաքի, այն կարտադրի նաև ջուր և թթվածին:

Բիո մարտկոցն ունի հնարավորություն աշխատելու մի քանի անգամ երկար, քան ավանդական մարտկոցը: