Ford ընկերությունը կհամալրի Լոնդոնը «խելացի» նստարաններով


18:00 , 28 հունվար, 2018

Համաձայն պաշտոնական տվյալների՝ սմարթ-նստարանները յուրահատուկ գործառույթի են տիրապետում, որը կայանում է արևային էներգիայի հաշվին տարբեր էլեկտրական սարքերը լիցքավորելու կարողության մեջ: Նման ծրագրի հաջողակ իրագործման դեպքում քաղաքի հյուրերն ու բնակիչները կկարողանան ապահովել իրենց սմարթֆոնների, պլանշետների և այլ սարքավորումների մշտական աշխատանքը, ինչպես նաև օգտվել անվճար ինտերնետ կապից:

Նստարանները մի շարք լրացուցիչ գործառույթներ ևս կունենան, այդ թվում՝ աղմուկի և խոնավության աստիճանը չափելու, ինչպես նաև ջերմաստիճանը և օդի խտության մակարդակը որոշելու հնարավորություն: