Սերժ Սարգսյանի՝ դեպի Ֆրանսիա կատարած այցից հետո, Հայաստանում է Փարիզի փոխքաղաքապետը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Երեւան ժամանած Փարիզի քաղաքապետի տեղակալ Պոլին Վերոնը Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել եւ ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: