Եթե դուք կարծում եք, որ ձմեռն արդեն եկել է ձեր քաղաք, ապա դեռ չեք տեսել Օյմյակոնի` աշխարհի ամենացուրտ վայրի լուսանկարները։ 1933 թ.-ին այստեղ արձանագրվել էր -67 °C, իսկ հունվարի միջին ջերմաստիճանը -50°C էր։ Այս գյուղը համարվում է աշխարհի ամենացուրտ մշտական բնակեցված վայրը։ Նորզելանդացի լուսանկարիչ Ամոս Չեպլը որոշեց դուրս գալ Յակուտսկից (աշխարհի ամենացուրտ խոշոր քաղաքը) և մի քանի օր անցկացնել Օյմյակոնում.
Յակուտսկի կենտրոնական շուկան լի է ձկներով և մսով, իսկ գյուղատնտեսական կուլտուրաներ այստեղ ուղղակի չեն աճում։