Ինչու՞ ձեզ առաջնորդ չեք կարգում որևէ մի նախադպրոցական տարիքի երեխայի


10:09 , 27 ապրիլ, 2013

Եթե մեր իրականության մեջ ձեր առաջնորդին ընտրելիս ձեզ հաղթանակի հասցնելու իր ունակությունները համարում եք բավարար, երբ նա սոսկ արդար, ազնիվ, մաքուր և բարի է, ապա մի հարց եմ ուզում ուղղել ձեզ ամենայն լրջությամբ.

Ինչու՞ ձեզ առաջնորդ չեք կարգում ցանկացած որևէ մի նախադպրոցական տարիքի երեխայի, ում իրականությունը դույզն իսկ չի հասցրել ապականել, և ապա գնում նրա ետևից: Հավատացնում եմ՝ նրանից ավելի արդար, ազնիվ, բարի և մաքուր անձնավորություն երբեք չեք գտնի: