ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Իտալիայի պատվիրակության ղեկավար Միկելե Նիկոլետտին


16:22 , 22 հունվար, 2018

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ, Իտալիայի պատվիրակության ղեկավար Միկելե (Միշել) Նիկոլետտին։

Անձամբ ճանաչելով Նիկոլետտիին՝ վստահորեն կարող եմ փաստել, որ նման սկզբունքային, լուրջ, օբյեկտիվ, արդար և խիստ հավասարակշռված մարդը բարձր է պահելու վեհաժողովի վարկանիշը։

Բարձր դասելով ժողովրդավարական սկզբունքները՝ Նիկոլետտին առաջիններից մեկն էր, որ ընդվզեց կոռուպցիայի մեջ թաղված Ագրամունտի դեմ՝ նախաձեռնելով վեհաժողովի առողջացմանն ու ինքնամաքրմանը տանող մի շարք քայլեր։

Ի սրտե հաջողություն եմ մաղթում ԵԽԽՎ նոր նախագահին։ Աստված պահապան, Միկելե։

Կից նյութն՝ այստեղ։