Առաջնագծում Ադրբեջանի զինված ուժերը գնդապետ են կորցրել


22:58 , 20 հունվար, 2018

Ադրբեջանական օգտատերերը գրում են, որ այսօր, մարտական հենակետերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի գնդապետ Ռահիմ Ահմադ օղլու Ալիևը (Əliyev Rahim Əhməd oğlu) ։
Ըստ տարածված տեղեկությունների՝ վերջինս մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին՝ Լալա Թափայի ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ գնդապետ Ալիևը Ադրբեջանի զինված ուժերի կորպուսներից մեկի ինժեներական ծառայության պետն է

Image may contain: 1 person, smilingImage may contain: 1 person