«Հայկական ժամանակ». Աճուրդի են դրվել ԶՈՒ շահագործումից հանված մեքենաները՝ սկսած 150 հազար դրամից


09:30 , 18 հունվար, 2018
«ՀՀ Պաշտպանության նախարարության կայքէջի փոխանցմամբ, ՀՀ ԶՈՒ շահագործումից հանված և դուրս գրված ավտոմեքենաների, դրանց առանձին հանգույցների ու ագրեգատների վաճառքի կազմակերպման աճուրդային հանձնաժողովը հրավիրում է աճուրդի:
 
Աճուրդը տեղի կունենա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում ՝ 2018 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 11-ին:
 
Նույն կայքէջում հրապարակված աճուրդի հանված մեքենաների ցանկում ամենամատչելի մեքենան 150 հազար դրամ արժողությամբ Ուազ 31-512 մարդատար մեքենան է՝ 2001 թվականի արտադրության: Իսկ ամենից թանկ մեկնարկային արժեքով մեքենան Սուզուկի Գրանդ Վիտարա մարդատար մեքենան է՝ 6.787.200 դրամ արժողությամբ, թողարկման տարեթիվը նշված չէ:
 
Աճուրդային վաճառքի դրված մեքենաների մեծ մասը մարդատարներ են, ամենաթարմ տարեթիվը՝ 2004 թվականի արտադրության»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: